Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին հայրենիք վերադարձնելու մասին հաղորդագրությունը:
Ինչպես NEWS.am թղթակցին հաղորդել է հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, սեպտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին հայրենադարձվել է ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկովիչ Անանյանը:
Սարգիս Անանյանը այս տարվա օգոստոսի 25-ին հայտնվել էր ադրբեջանական տարածքում: «Հաստատված կարգով Սարգիս Նորիկի Անանյանը տեղափոխվել է բժշկական հաստատություն: Վերադարձված պատանդի առողջական վիճակի մասին եզրակացությունը հայտնի կդառնա համակողմանի բժշկական հետազոտությունից հետո», - նշել է Գաբրելյանը:
«Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս Ադրբեջանի համապատասխան իշխանություններին կոչ եմ անում հայրենիք վերադարձնել Կարեն Պետրոսյանի մարմինը՝ առանց որեւէ նախապայմանի», - եզրափակել է աշխատանքային խմբի ղեկավար:




























