Չերկասներում (կենտրոնական Ուկրաինա) մայդանցիները երկու պատգամավորների խցկել են աղբամանների մեջ, հաղորդում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մարզային խորհրդի նիստի ժամանակ: «Մայդանի ուժերի համակարգող խորհրդի» ներկայացուցիչները, աղբյուրի համաձայն, հայտնվել են աղբամանների հետ՝ պահանջելով գաղտնազերծում:
Աղբամաններում հայտնված պատգամավորները Վլադիմիր Վովչենկան եւ Ալեքսանդր Խարլամովն են: Մարզային խորհրդի նախագահ Վալենտինա Կովալենկոն մայդանցիներին հրավիրել է իր աշխատասենյակ՝ բանակցություններ վարելու:




























