Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հինգշաբթի մտադիր է հայտարարել իր հրաժարականի մասին: Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:
Է.Հոլդերը, համաձայն աղբյուրի, մտադիր է հայտարարել իր հրաժարականի մասին նախագահ Օբամայի վարչակազմում՝ Սպիտակ Տանը տեղի ունեցող միցոցառման ընթացքում: ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հետագայի վերաբերյալ ծրագրեր դեռ չունի:
Էրիկ Հոլդերը ԱՄՆ-ի գլխավոր դատախազն է 2009թ.-ի փետրվարի 3-ից: Մինչ այդ նա աշխատում էր «Covington & Burling» իրավաբանական ընկերությունում: 1997-2001թթ. զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, 1993-1997թթ. Կոլումբիայի դաշնային շրջանային դատախազն է եղել: Էրիկ Հոլդերը ճանաչվել է «2007թ.-ին ԱՄՆ-ի լավագույն իրավաբաններից մեկը», վերջին 30 տարում վաշինգթոնյան լավագույն իրավաբաններից մեկը:




























