Աֆղանստանի բնակիչը խոհանոցային դանակով կտրել է կնոջ քիթը, հաղորդում է BBC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Քաբուլից 300 կմ հեռավորորության վրա գտնվող Դայքունդի նահանգում:
Ոստիկանության տվյալներով ամուսինը վեճի ժամանակ հարձակվել է 20-ամյա կնոջ վրա: «Կնոջը տեղափոփել են հիվանդանոց, իսկ ամուսինը փախել է հանցագործության վայրից», - փոխանցում է Lenta.ru-ն:
Կանանց հարցերով վարչությունից հաղորդել են, որ երիտասարդ կինն առաջին անգամ չէ ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքի արժանանում: «Նրա ամուսինը բավականին դաժան մարդ է: Մենք ապացույցներ ունենք, որ ավելի վաղ նա կնոջ մատների եղունգներն է հանել: Բացի այդ, մեկ շաբաթ շարունակ փակել է նրան սեյակում», - հստակեցրել են գերատեսչությունից:




























