ՌԴ-ի պետդուման այսօր կքննարկի մայիսին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի՝ Մաքսային միությունից ու Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլին անցնելու մասին պայմանավորվածությունը արձանագրող հիմնարար փաստաթուղթ է, ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպիսով, ավարտին է մոտենում ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր, հզոր կենտրոն:




























