Թուրքիայի ԱԳՆ-ն իրականությանը չհամապատասխանող է անվանել գերմանական մամուլի այն հրապարակումները, թե Անկարան միջուկային զենք է ստեղծում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան ակտիվ սատարում է տարածաշրջանը միջուկային զենքից զինաթափելու գործողություններին եւ այդ բնագավառում միջազգային համաձայնագրերի կողմնակիցն է, առաջին հերթին՝ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի», - հայտարարել են ԱԳՆ-ից:
Անկարայի համար առաջնային է «Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը, որտեղ մեծ են զանգվածային ոչնչացման զենքի տարածման ռիսկերը, ազատել նման տեսակի սպառազինությունից:
Թուրքիայի նման ՆԱՏՕ-ի եւ հավաքական անվտանգության համակարգի անդամ հանդիսացող երկրի մամուլում նման լուրերի հրապարակումը զարմանք է հարուցում»:




























