Սուրիկ Խաչատրյանի նշանակումը` որպես Սյունիքի մարզպետ, ամոթալի է, ապտակ հասարակությանը: Այսօր` սեպտեմբերի 26-ին, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Ամոթալի նշանակում է, ապտակ է: Անշուշտ ամոթալի վիճակ է: Ինձ համար անմեկնելի է ՀՀԿ-ի դիրքորոշումը: Զարմանում եմ, որ շարունակում եք զարմանալ ՀՀԿ-ի գործողությունների վրա: Կառավարության նշանակման վրա էլ էինք զարմանում, իսկ հիմա կենացները քաղցրանում են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանի նշանակումը կապված է Սահմանադրական բարեփոխումների հետ, Ալիկ Արզումյանյանը պատասխանեց, որ այո, չի բացառվում:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին կառավարության նիստի ժամանակ:




























