Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրաքին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Gazeta.ru:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արեւելքի իրավիճակը՝ շեշտը դնելով միջազգային իրավունքի հիման վրա համաձայնեցված ահաբեկչության արդյունավետ հակազադման խնդրի վրա: