Հայտնի հնդիկ միլիարդատեր, բրիտանական Vedanta Resources կորպորացիայի սեփականատեր Անիլ Ագարվալը գրեթե ողջ ունեցվածքը փոխանցում է բարեգործությանը, հաղորդում է The Financial Times-ը:

«Մեր վաստակածը մենք պետք է վերադարձնենք ՝ ի բարօրություն հասարակության: Կյանքը միայն հարստության մեջ չէ», - կարծում է գործարարը:

Ագարվալը հայտարարել է, որ ընտանիքի հետ որոշել է իր ունեցվածքի 75%-ը փոխանցել բարեգործական տրաստին: Forbes ամսագրի կողմից միլիարդատիրոջ ունեցվածքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար, Ագարվալը հնդիկ միլիարդատերների շարքում 24-րդ տեղն է զբաղեցնում:

Նշենք, որ Vedanta ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է հնդիկ ձեռնարկատիրոջը: Կորպորացիայի շուկայական կապիտալիզացիան կազմում է 2,6 մլրդ ֆունտ ստեռլինգ: