Հունական մայրաքաղաքի դատարանը 8 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել  2011թ. հոկտեմբերի 5-ին Սինտագման հրապարակում ցույցի ժամանակ ֆոտոլրագրողին հարվածած ոստիկանության աշխատակցին:

Դատարանը զանգվածային անկարգությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման 27-ամյա ոստիկանին մեղավոր է ճանաչել  առողջությանը աննշան վնաս պատճառելու համար: Իր հերթին, տուժած Տատյանա Բոլարին հայտարարել է, որ ոստիկանը բռունցքով «ջախջախիչ հարված է հասցրել իր դեմքին», հաղորդում է «Ռոսբալտը»:

Նշենք, որ սա Հունաստանում առաջին դեպքն է, երբ ոստիկանը դատապարտվում է ֆոտոլրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հունաստանի իրավապահ մարմինները դաժանաբար ճնշել են 2011թ. աշնանը բողոքի զանգվածային ակցիաները: