Մանչեսթերի համալսարանի հնագետները Դոնքասթեր քաղաքի (Հարավային Յորքշիր կոմսություն) մերձակայքում հնագույն շնաձկան քարացած ձու են հայտնաբերել, որը 310 մլն տարեկան է: Գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է այդ գտածոն պահպանվել, քանի որ ձվի նման տեսակին քարացումը հատուկ չէ: Այս մասին գրում է Science News-ը:
Հնագույն շնաձկան ձուն հայտնաբերել են կաշվից հատուկ «կճեպի» մեջ, որը բեղիկներով ամրացված է եղել քարերին: Մասնագետներն ասում են, որ շնաձկների ժամանակակից շատ տեսակներ նույն կերպ են ձվադրում: Ըստ Vesti.ru-ի, ձվադրող շնաձկների թիվը կազմում է բնության մեջ գոյություն ունեցող տեսակների շուրջ 40%-ը:
Բացի հնագույն ձվից, Դոնքասթերի մերձակայքում հայտնաբերվել են նաեւ հնագույն հոդվածոտանիների եւ կակղամորթների մնացորդներ: Մասնագետները դրանք փոխանցել են տեղական թանգարանի աշխատակիցներին՝ հետագա ուսումնասիրության համար:




























