Եգիպտոսի իշխանությունները 5 ամսվա ընթացքում արդեն 4-րդ անգամ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ են տարել, հաղորդում է  Associated Press-ը:

Այժմ երկրի ժամը երկու ժամ հետ է երեւանյան ժամանակից եւ մեկ ժամով առաջ՝ Գրինվիչի միջին ժամանակից: Եգիպտացիները ժամացույցի սլաքները չեն փոխել 2011թ.-ից՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից ի վեր, հաղորդում է Lenta.ru-ն:

Սակայն 2014թ. մայիսին նոր կառավարությունը էլեկտրաէներգիայի տնտեսման նպատակով որոշել ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տանել: