Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբավայր» տաճարի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանների հանդիսավոր բացումը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայտարարել է «Եզդիների ազգային կոմիտեի» ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանը:
«Հուշարձանների շարքում կա առանձին համալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ Անդրանիկ Օզանյանին», - նշեց Սուլթանյանը:
«Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Եզդիների «Սինջար» ազգային միության ներկայացուցիչ Բորիս Մուրազին հավելեց, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի եզդիները կայցելեն Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կդնեն անմար կրակին եւ կհարգեն ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը:
Մուրազին ընդգծեց, որ Հայաստանում եզդիների կողմից ամեն տարի անցկացվող միջոցառումները այս տարի ոչ այնքան հանդիսավոր, որքան ոգեւորող բնույթ կկրեն:
«Դժվար է ուրախանալ ինչ-որ բանի համար, երբ Իրաքում այդքան հայրենակից է զոհվում: Եվ հիմա շատ կարեւոր է միավորվել եւ ոգեւորել մարդկանց», - եզրափակեց նա:




























