Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը կարող է տարիներ տեւել, փոխանցում է Bloomberg-ը:
Վարչապետը բրիտանական խորհրդարան է դիմել «Իսլամական պետության» դեմ պայքարին երկրի մասնակցությունը թույլատրելու խնդրանքով:
«Սա առաքելություն է, որը կտեւի ոչ թե ամիսներ, այլ տարիներ, սակայն կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք մարտական գործողություններին միանալուն», - Քեմերոնի խոսքերն է փոխանցում Gazeta.ru-ն:
Վարչապետը խորհրդարանական ուժերին կոչ է արել լուրջ վերաբերվել ԻՊ-ի սպառնալիքներին: «Սա երեւակայական չէ, սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, եւ մենք պետք է պատրաստ լինենք հակամարտությանը ներգրավվելուն»,- բացատրել է Քեմերոնը:



























