Կյանքի տեւողության ավելացումը հանգեցնում է բնակչության ծերացման բոլոր երկրներում: Բացի թերություններից, ինչպիսիք են տնտեսական բեռը եւ առողջապահական ծախսերի ավելացումը, մասնագետներն այդ երեւույթում նաեւ որոշ առավելություններ են գտել, ինչի մասին գրել են PLоS ONE ամսագրում:
Նրանք պնդում են, որ տարիքի հետ նվազում է աշխատանքի արդյունավետությունը, սակայն աճում է կրթությունն ու որակավորումը, ինչը դրական է անդրադառնում վերջնական արդյունքի վրա:
Ըստ Gazeta.ru-ի, մարդկության ծերացումն ուղեկցվում է համեմատաբար փոքր քանակությամբ էներգածախսով եւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման նվազմամբ, նվազում է նաեւ բնության ծանրաբեռնվածությունը:
Կյանքի տեւողության ավելացումը տանում է դեպի առողջ կյանքի տեւողության ավելացման: Կանխատեսումների համաձայն, 2050 թվականին Գերմանիայում մարդն իր կյանքի 80%-ն առողջ կանցկացնի, մինչդեռ ներկայում այդ ցուցանիշը կազմում է 65%:




























