IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա թուրք հակառակորդ Մահիր Օրալն անցել են կշռման կարգը մենամարտից առաջ, որը կկայան այսօր ուշ գիշերին՝ Բեռլինի Max Schmelling Halle ռինգում:

Աբրահամը, որի քաշը 72.2 կգ է, 200 գրամով ծանր է եղել իր մրցակցից:

Աբրահամը եւ նրա մարզիչ Ուլի Վեգները հաղորդել են լրագրողներին, որ Օրալի հետ մենամարտից հետո Արթուրն անցնելու է ավելի բարձր քաշային կարգի: Սակայն բռնցքամարտիկի գործակալ Վիլֆրիդ Զաուերլանդն ասում է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա: «Հավանական է, Արթուրի` քաշային նոր կարգի անցնելու հարցը որոշվի մարտից հետո: Կարծում եմ, մեկ շաբաթ դրանից հետո»,- Զաուերլանդի խոսքերն է մեջբերել Sportbox.ru-ն: