Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարության՝ գեներալ-լեյտենանտ Սթենլի Մաքքրիստալին հետ են կանչվել Վաշինգտոն, որտեղ նա կհանդիպի Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Սթենլի Մաքքրիստալի «Rolling Stone» պարբերկանին տված հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել Միացյալ Նահանգներում:
Մաքքրիստալը հոդվածում մի շարք վիրավորական արտահայտություններ է արել փոխնաագահ Ջո Բայդենի եւ Ազգային անվտանգության խորհրդական Ջիմ Ջոնսոնի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:
Հոդվածի հրապարակումից հետո Մաքքրիստալը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել Օբամայի վարչակազմից: Ոչ պաշտոնական տվյալներով, նա նաեւ հրաժարական է տվել:
NEWS.am ավելի վաղ հաղորդել էր, որ Սթենլի Մաքքրիստալի օգնականը` Դունկան Բուտբին, հրաժարական էր տվել իր ղեկավարի արած ոչ պատշաճ արտահայտությունների պատճառով:



























