Չցանկանալով ապրել սիրելի զուգընկերոջ մահը, Բելգիայում տարեց զույգը հայտարարել է, որ մտադիր են կյանքից միասին հեռանալ: 89-ամյա Ֆրենսիսի եւ 86-ամյա Աննայի զավակները ոչ միայն հավանություն են տվել ծնողների որոշմանը, այլեւ օգնել են գտնել անհրաժեշտ բժշկին, հաղորդում է Vesti.ru-ն:
Աֆթանազիան Բելգիայում օրինականացվել է 2002-ին, սակայն գտնել բժիշկ, որը կհամաձայնի մահացու ներարկում անել, հեշտ չէ:
«Մենք դույզն իսկ չենք տխրել, մենք երջանիկ ենք եւ շատ ուրախացանք, երբ մեզ ասացին, որ մենք կարող ենք կյանքից հեռանալ հանգիստ ու անցավ: Ես ինձ զգում եմ այնպես, կարծես երկար ժամանակ եղել եմ թունելում ու հիմա վերջապես դուրս եմ եկել»,-հայտարարել է 89-ամյա Ֆրենսիսը:
Արդեն 20 տարի է Ֆրենսիսը պայքարում է ստամոքսի քաղցկեղի դեմ, իսկ նրա կինը վատ է տեսնում եւ գրեթե չի լսում: Վերջին ժամանակներս թոշակառուները միայն միասին են դուրս գալիս տնից՝ վախենալով մնալ միայնության մեջ:




























