Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հասարակության կարծիքը ճշտելու համար MetroPOLL վերլուծական ընկերության իրականացրած սոցհարցումը հետաքրքիր արդյունքներ է գրանցել:
MetroPOLL-ի հարցման մասնակիցների 53 տոկոսը համոզված է եղել, որ «Իսլամական պետություն» խմբավորումը (ISIS) կազմավորվել է Թուրքիայում: Հարցվածների 53 տոկոսը պատասխանել է, թե կարծում է, որ առաջիկայում «Իսլամական պետություն» խմբավորումը կամ Ջաբաթ ալ-Նուսրան Թուրքիայում եւս ահաբեկչություններ կիրականացնեն:
Եթե երկու ամիս առաջ նույն ընկերության կողմից հարցման ենթարկվածների 70 տոկոսն էր նշել, որ ISIS-ը ահաբեկչական է, ապա այս անգամ այդ թիվը դարձել է 80 տոկոս:
Այս սոցհարցումը տեղադրած Mynethaber կայքի մեկնաբանությունների բաժնում ersin801 ծածկանունով ընթերցողը թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «PKK-ի զինյալներին, հայերին, եզդիներին, քրդերին կոտորողները ահաբեկիչներ չեն, ավելին, նրանք իմ բարեկամներն են: Ամաչելով եմ ասում, բայց այն ինչ մենք չկարողացանք անել, հիմա «Իսլամական պետությունն» է անում»:




























