Ուկրաիայի կենտրոնական հանձնաժողովը ավարտել է Գերագույն ռադայի ընտրություններին կուսակցությունների գրանցումը: Ընտրարշավին ընդհանուր առմամբ 29 քաղաքական միավորումներ կմասնակցեն, հաղորդում է UNIAN-ը:

Ավելի վաղ, Ուկրաինայի ԿԸՀ-ն գրանցել էր վարչապետ Արսենի Յացենյուկի եւ Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի «Ազգային ճակատ», Պյոտր Պորոշենկոյի նախագահամետ Բլոկ շարժումը, «5.10», նախկին վարչապետ Յոլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա», «Քաղաքացիական դիրոքորոշում», «Սամոպոմիչ միավորում», «Վերածնունդ», «Ինտերնետ-կուսակցություն»,  «Ուկրաինայի կանանց համերաշխություն», «Ուկրաիանայի քաղաքացիական շարժում»,  «Ապագայի Ուկրաինա» կուսակցությունները:

Արտահերթ խոհրդարանական ընտրությունները կկայանան 2014թ. հոկտեմբերի 26-ին: