Ստամբուլում Ozgur Der եւ Imkan Der հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վերջին օրերին Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ ավիահարվածների ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների համար նամազ են արել եւ հանդես եկել հայտարարությամբ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ozgur Der-ի նախագահ Ռըդվան Քայան նշել է, թե վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Սիրիայում եւ Իրաքում իսլամիստական խմբավորումներին ավիահարվածներ հասնելու հետեւանքով մահացել է Թուրքիայի 10 քաղաքացի, ովքեր միացել էին այդ խմբավորումներին կամ օգնություն էին տարել:
Հավաքվածներն իրենց ձեռքերում պահել են Սիրիայում ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով սպանված ահաբեկիչ, Թուրքիայի քաղաքացի Ումիթ Յաշար Թոփրաքի լուսանկարը:
Թուրքիայի Բուրսա քաղաքից Սիրիա մեկնած Ումիթ Յաշարը միացել էր ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորմանը եւ դարձել էր հրամանատարներից մեկը:



























