Ռուսաստանի սեւծովյան նավատորմը մինչեւ 2020 թվականը կվերազինվի 15 նոր նավով եւ դիզելային սուզանավերով։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վիսոցկին։
«Նախատեսվում է կառուցել 15 ֆրեգատ եւ ոչ ատոմային սուզանավեր»,-ասել է Վիսոցկին։
«Սեւծովյան նավատորմը կվերազինվի նոր նավերով, սակայն դա չի արվի այլ նավատորմերից նավերի տեղափոխման հաշվին»,- ասել է նա։



























