Մոտ 150 մարդ է մնացել Ճոպոնիայի Նագանո պերֆեկտուրայում գտնվող Օնտակե ժայթքող հրաբխի լանջերին, հաղորդում է ճապոնական լրատվամիջոցները:

Անսպասելի ժայթքումը ծանր կացության մեջ է դրել հրաբխի շրջանում գտնվող ավելի քան 200 ալպինիստներին եւ զբոսաշրջիկներին: Նրանցից 60-ը անհապաղ ներքեւ են իջել: Մնացածները օդում մոխիրի կոնցետրացիայի պատճառով հարկադրված են եղել խուսանավել Օնտակեի լանջերին գտնվող երկու ալպինիստական ճամբարներում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նագանոյի հակահրդեհային վարչությունը հաղորդում է 8 տուժածների մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մնացածները թեթեւ վնասվածքեր են ստացել:

Ներկայումս փրկարարները ջանքեր են գործադրում մնացած ալպինիստներին արտակարգ իրավիճակի գոտուց դուրս բերելու համար: