Հունիսի 22-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.35-ին դեղորայքային թունավորումով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բնակիչ, 2009 թ. ծնված Արեւիկ Միքայելյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ բժիշկների` երեխայի վիճակը միջին ծանրության է: