Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերը որեւէ սահմանափակումներ չեն մտցնելու Իրանի գործունեության եւ ատոմային ծրագրի մեջ: Այդ մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը:
Դեսպանը նշել է, թե բանաձեւի ընդունումը ցույց տվեց, որ ճեղքվածք կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Հարցին, թե ինչպես կազդեն այդ պատժամիջոցները Հայաստանի եւ Իրանի հետագա հարաբերությունների վրա, դեսպանը նկատել է, թե պատժամիջոցներն ընդունվել են, սակայն պարտադիր կատարման ենթակա չեն: «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ անի: 30 տարում Իրանի դեմ պատժամիջոցները միայն ուժեղացրել են մեր երկիրը»,- նշել է Սաղայիանը:
Նշենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թվով չորրորդ բանաձեւն էր ընդունել Իրանի դեմ՝ լուրջ սահմանափակումներ մտցնելով:


























