Ամերիկյան երկրաբանական հասարակությունը եկել է այն եզրահանգման, որ աշխարհի ամենամեծ ստորգետնյա Մաո-Ռում կոչվող քարայրը գտնվում է Չինաստանում: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով National Geographic-ին:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2013թ.-ին ամենամեծ քարայր էր ճանաչվել մալայզիական Սարավաքը: Վերջինիս ծավալը 10.78 մլն խմ է: Այժմ մալայզիական քարայրը այդ պարամետրով իջել է երկրորդ տեղ: Մաո-Ռում քարանձավն առաջին անգամ նկարագրվել է 1989թ.՝ չին-եվրապական արշավախմբի անդամների կողմից:




























