Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլին ստացել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի անվան  ԵԽԽՎ-ի մրցանակ:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ դահլիճում արդար ընտրությունների իրավունքի պաշտպանության գործում զգալի ավանդի համար մրցանակը հանձնել է նրա հորը` Ասաֆ Մամեդլիին:

Իր ելույթում Անն Բրասերը նշել է, որ, ցավոք, Անարը չի կարող մրցանակն անձամբ ստանալ, քանի որ բանտում է:

Հիշեցնենք, որ Դեմոկրատիայի ուսուցման եւ ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի նախագահ Անար Մամեդլին դատապարտված է 5,5 տարվա ազատազրկման: Նրա ձերբակալման իրական պատճառը  2013թ. հոկտեմբերին Արբեջանի նախագահական ընտրությունների կեղծիքները գրանցելն էր: Նշենք, որ Amnesty İnternational-ը Մամեդլիին ճանաչել է «խղճի բանտարկյալ»: