Թբիլիսիում «Տաոպրիվատբանկի» մասնաճյուղի վրա հարձակում են գործել։ Ականատեսների վկայությամբ, հունիսի 23-ի առավոտյան զինված հինգ անձիք հարձակվել են բանկ մտնող ինկասատորների վրա։

Նրանք ատրճանակներից կրակ են բացել, ինչի հետեւանքով երկու ինկասատորներ վիրավորվել են։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հափշտակված գումարի չափի մասին ոչինչ չի հաղորդվում։