Գերմանիայի եւ Գանայի հավաքականները կվիճարկեն D խմբից 1/8-րդ եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Առաջինն ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Սերբիայի հավաքականԻն, որը զուգահեռ կմրցի խմբի հետռնապահ Ավստրալիայի հետ: Թեեւ այս խմբում եւս իրավիճակն այնքան խճճված է, որ չորս թիմերն էլ պահպանում են պայքարը շարունակելու շանսեր:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող Գանային նպատակին հասնելու համար Գերմանիայի հետ խաղում բավարար է նույնիսկ ոչ-ոքին, իսկ գերմանացիները միայն պետք է հաղթեն: Տեսականորեն` Ավստրալիա – Սերբիա խաղում ոչ-ոքիի դեպքում, հաջորդ փուլ կարող են դուրս գալ եւ Գերմանիան եւ Գանան:
Բուքմեյքերների կանխատեսումը. Գանայի հաղթանակ` 6.7, ոչ-ոքի` 4.1, Գերմանիայի հաղթանակ` 1.45:
| D խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Գանա | 2 | 1 | 1 |
0 | 2-1 | 4 |
| Գերմանիա | 2 |
1 | 0 |
1 | 4-1 | 3 |
| Սերբիա | 2 |
1 | 0 |
1 | 1-1 | 3 |
| Ավստրալիա | 2 |
0 | 1 |
1 | 1-5 | 1 |



























