Ադրբեջանում տեղի ունեցած խոշոր վթարի պատաճառով հարսանիքը վերածվել է ողբերգության, որը խլել է 9 մարդու կյանք:
ԱՊԱ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 29-ի ժ. 13:30-ի սահմաններում Բաքու-Շամախի-Եվլախ ճանապարհի 193-րդ կիլոմետրին վթարվել է «Mercedes» (90-ВР-886) մակնիշի ավտոմեքենան, որը հարսանեկան ավտոշարասյան կազմից էր:
Այն բախվել է հանդիպակաց ուղղությամբ շարժվող «Mitsubishi Pajero» (23-ВХ-232) մակնիշի մեքենային:
Վթարի զոհերի թիվը հասել է ինը մարդու: Վեց զոհերի մարմինները գտնվում են Ագսուինի ՆԳՆ շրջանային բաժանմունքում, իսկ մյուս երեքնիը` Գյոյչայի շրջանային դատաբժշկական փորձաքննության եւ պաթոլոգանատոմիական բաժանմունքում:
Տուժածներից մեկը ծանր վիճակում է: Նա Գյոյչայի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Կատարվում է քննություն:




























