«Սա ինքաբռնաբարման գործընթաց է, իսկ ինքաբռնաբարումը ի վերջո ավարտվում է ինքնասպանությամբ»,- օտարալեզու դպրոցների հիմնադրման առնչությամբ այսպիսի տեսակետ է հայտնել NEWS.am-ի թղթակցին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով գործընթացի համակիր պատգամավորներին՝ նա նշել է. «Թափթփուկները չեն խորանում որեւէ գործընթացի մեջ: Սա քննարկելու հարց չէ: Օտարալեզու դպրոցների քննարկումը, ինչպես էլ որ ավարտվի, դատապարտված է, որովհետեւ այս տեսակի հարցերում մեր հակառակորդը հաջողություն ունենալ չի կարող: Հաջողությունը նշանակում է մահ: Իրենք իրենց են բռնաբարում, ես էլ ասում եմ՝ վատ բան եք անում»,- ասել է Պարույր Հայրիկյանը՝ հիշելով Բայրոնի այն միտքը, թե բոլոր բացասական բաները լինում են արտաքին ուժերի ճնշման տակ: Ի դեպ, Հայրիկյանը նույնպես Մելիք-Ադամյան փողոցում օտարալեզու դպրոցների դեմ պայքարող ցուցարարների շարքերում է եղել:




























