«Forbes» հանդեսը հրապարակել է միլիարդատերերի դուստրերի անունները, ովքեր ինքնուրույն անուն են ձեռք բերել գործարար աշխարհում կամ հանրային կյանքում:
Էմմա Բլումբերգը՝ ֆինանսական եւ մեդիամագնատ, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի (ունեցվածքը գնահատվում է 18 մլրդ դոլար) ավագ դուստրը, գլխավորում է «Ռոբին Հուդ» հիմնադրամը: Հայտնի ֆինանսական սպեկուլյանտ, ներդրող եւ բարերար Ջորջ Սորոսի դուստրը՝ Անդրեան, շարունակում է հոր գործունեության բացառապես բարեգործական ուղղությունը:
14 մլրդ ունեցվածքի ժառանգորդուհին դարձել է հիմնադիրն ու ղեկավարը մի հիմնադրամի, որ ներդրումներ է կատարում Տիբեթի զարգացման մեջ: Հիմնադրամն արդեն ծախսել է 60 մլն դոլար:
5,3 մլրդ դոլար արժողությամբ Արմանի կայսրության ժառանգորդուհիները՝ Սիլվանա եւ Ռոբերտա քույրերը, զբաղվում են երեխաների համար բարեգործությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռիչարդ Բրենսոնի դուստրը՝ Հոլլի Բրենսոնը լքել է ուսումը համալսարանում միայն նրա համար, որ մասնակցի հոր «Virgin Atlantic» կայսրության ծրագրերին: Իվանկա Թրամփը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրը, պատասխան է տալիս ընտանեկան բիզնեսի ռիելթորական ուղղության համար:


























