Հունիսի 22-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 17-ամյա Շանթ Մ.-ին, 33-ամյա Արմեն Ս.-ին եւ 31-ամյա Սոնա Ս.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, խանգարել սրճարանի աշխատանքները, տվել հայհոյանքներ, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում Արմեն Ս.-ն ձեռքերով հարվածել է Շանթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին եւ իր մոտ եղած «Վոլտրան» տիպի գազային ատրճանակի խզակոթով հարվածել նրա գլխին ու պատճառել վնասվածք: