«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վրա իրականացվող վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հունիսի 25-ին ժամը 10-ից մինչեւ մայիսի 26-ը ժամը 10-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանները, բացառությամբ' Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Արցախի, Արշակունյաց, Իսակով պողոտաների եւ Գր. Լուսավորիչ, Լեո, Պարոնյան, Արգիշտի, Սեւանի, Թաիրով փողոցների,

Նուբարաշեն վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասը, Արարատի մարզի Բարձ¬րաշեն, Դիտակ, Ջրաշեն համայնքները եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքները:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: