Ադրբեջանում մտադիր են կատարելագործել զոհաբերության արարողությունը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրել է երկրի գյուղատնտեսության նախարար Հեյդար Ասադովը:

Նրա խոսքով՝ Կուրբանի տոնի նախօրեին Թուրքիայից Ադրբեջան զոհաբերվող կենդանիների մորթի գործիքներ են ներմուծվել: Գործընթացի մաքրությունն ապահովելու համար մորթը տեղի է ունենալու առանձին վրաններում: «Զոհաբերության արարողությունը կատարելագործելու համար երկրի ներսում խոշորամասշտաբ շինարարություն է սկսվել»,- նշել է Հեյդար Ասադովը:

Նախարարը նաեւ հավելել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Կուրբան բայրամի համար ցածր գներով կենդանիներ վաճառելու համար:

Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են իրականացնել անիրականանալին. քաղաքակիրթ կերպով անցկացնել ըստ էության բարբարոսական սովորույթը: