Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից գողացել են ժամանակավոր հանձնված 109 գեղանկարներից 3-ը: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ գողացված աշխատանքների թվում են Ցոլակ Ազիզյանի «Ամառային երեկո», Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» եւ Գաստելլո Գասպարյանի «Հողը» գեղանկարները:
Հետաքննությունը պարզել է, որ մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հ.-ն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ, ինչի հետեւանքով կորել են նշված գեղանկարները, որի արդյունքում մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը պատճառվել է 580.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:



























