Հոնգկոնգի Չինաստանի իշխանությունների դեմ զանգվածային ցույցեր կազմակերպած ուսանողները համաձայնել են բանակցություններ վարել ինքնավարության ղեկավար Քերրի Լեմի հետ, հաղորդում է News24/7-ը՝ վկայակոչելով Հոնգկոնգի ուսանողների ֆեդերացիայի կայքում հրապարակված տեղեկատվությունը:

Ուսանողներն ընդգծել են, որ իրենք պատրաստ են շարունակել ցույցերը ի պաշտպանություն նոր համընդհանուր ընտրությունների եւ պահանջել են իշխանություններից քաղաքական բարեփոխումներ իրականացնել, ապահովել իրենց ընտրական իրավունքը, ինչպես նաեւ պահանջել են Հոնգկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենյինի հրաժարականը:

Հիշեցնենք, որ ցուցարարները հոկտեմբերի 1-ին հայտարարել էին, որ ակտիվ գործողությունների կանցնեն եւ կսկսեն արգելափակել կարեւորագույն կառավարական շենքերը, եթե Լյան Չժենյինը մեկ օրվա ընթացքում հրաժարական չտա: