D խումբ, 3-րդ տուր
23 հունիսի, Նելսփրեյթ, Մբոմբելա ստադիոն
Մրցավար` Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ)
Կեհիլ, 69 (1:0), Հոլման, 73 (2:0), Պանտելիչ, 82 (2:1)
Ոչ ոք չէր սպասում, որ Ավստրալիայի հավաքականը երրորդ տուրում կկարողանա հաղթել սերբերին, այն սերբերին, որոնք երկրորդ խաղում պարտության մատնեցին Գերմանիայի հավաքականին: Նաեւ այս առաջնությունն արդեն ապացուցել է իր բացառիկությունը եւ ավստրալացիները սխրանքը առօրեականության սահմաններից դուրս չէ:
Երկրորդ խաղակեսում Ավստրալիայի հավաքականը չորս րոպեում երկու անգամ գրավեց Սերբիայի դարպասը:
69-րդ րոպեին Կեհիլը եզրափակեց աջ թեւից եկած փոխանցումը: Քիչ ուշ Հոլմանը տուգանային հրապարակ չմտած ուժեղ հարված կատարեց եւ կրկնապատկեց հաշիվը:
Հանդիպման ավարտից ութ րոպե առաջ սերբերը կրճատեցին տարբերությունը, բայց շտկել դրությունը չհասցրեցին: Այդուամենայնիվ երկու թիմերն էլ չկարողացան դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ:
| D խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Գերմանիա | 3 |
2 |
0 |
1 | 5-1 | 6 |
| Գանա | 3 |
1 | 1 |
1 | 2-2 | 4 |
| Ավստրալիա | 3 |
1 | 1 |
1 | 3-6 | 4 |
| Սերբիա | 3 |
1 |
0 |
2 | 2-3 | 3 |



























