Իսպանիայում արագընթաց ուղեւորային գնացքը հարվածել է երիտասարդների ամբոխին: Արդյունքում զոհվել է 12 մարդ, եւս 15 հոգի վիրավորվել են:
Վթարը տեղի է ունեցել հունիսի 23-ի ուշ երեկոյան, Կաստելդեֆելս Պլայա կայարանում, Բարսելոնայի մոտ, որտեղ անց էր կացվում փառատոն՝ նվիրված ամառային գիշերահավասարի օրվան: Lenta.ru- ի հաղորդմամբ, երիտասարդները անտեսել են ստորգետնյա անցումը եւ որոշել են ճանապարհը հատել երկաթգծերի վրայով:
Դեպքի վայրը շրջափակել է ոստիկանությունը, գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է:



























