Կանադական Օնատրիո եւ Քվեբեկ նահանգներում հունիսի 23-ին Ռիխտերի սանդղակով 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնը գտնվել է Օտտավայից 53 կմ հյուսիս-արեւելք։
Տորոնտոյի եւ Օտտավայի որոշ շենքերի բնակիչներ տարհանվել են, հայտնում է Rbc.ru-ն։
Մարդկային զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Տորոնտոյում օրերս կանցկացվեն G8 եւ G20 գագաթնաժողովները։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ երկրաշարժը չի խանգարի դրանց անցկացմանը։



























