Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 25-ին Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նույն օրը նա կհանդիպի Հայաստանի իր գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: