Թուրքիայում ընթացքող Հարավարեւելյան Եվրոպայի երկրների համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  երկու երկրների վարչապետերի 1 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։  Հունաստանի վարչապետը  նշել է, որ Աթենքում թուրք-հունական համաձայնագրերի իրագործման համար ջանքեր են գործադրվում։ Կողմերը քննարկել են նաեւ  Հունաստանի ճգնաժամի խնդիրը։ «Մենք հավատում ենք, որ ճգնաժամից դուրս ենք գալու, եւ այդ ուղղությամբ մեր աշխատանքները սկսել են արդյունք տալ»,-նշել է Հունաստանի վարչապետը։

Հանդիպումից հետո Հունաստանի վարչապետը այցելել է Ստամբուլի հունական պատրիարքարան, որտեղ հանդիպել է պատրիարք Բարդուղիմեոսի հետ։