«32 ատամ» ակումբի տղաները այսուհետ հանդես են գալու «32 ատամ pruduction»-ից դուրս: Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խմբի անդամ Գարիկ Պապյանը:

«Այսօրվա ասուլիսին չկան Կարեն Բաբաջանյանը եւ Վահագն Գրիգորյան, ովքեր մեր ընկերներն են ու գտնվում են pruduction-ում, սակայն որում չի գտնվում մեր խումբը»,-ասաց Գարիկը՝ հավելելով, որ  «32 ատամի» խումբը չի ցրվել: Նրա խոսքով, խմբի նոր  պրոդյուսերն ինքն է, իսկ տնօրենը Վլադիմիր Սահակյանը: Ի դեպ, տղաների խումբը գրանցել է նաեւ նոր VI ՍՊԸ:

Ինչ վերաբերում է Արամ mp3-ի «Շանթ» հեռուստաընկերություն գնալու մասին լուրերին, ինչի պատճառով էլ իբրեւ թե խումբը ցրվում է, Գարիկն ասաց.

«Միակ ակնհայտ քայլը, որի պատճառով չակերտավոր պառակտում է եղել խմբում, դա այն է, որ Արամը գնաց «Շանթ» ՀԸ, բայց Արամը գնաց  «Շանթ» հեռուստաընկերություն ոչ թե դուրս գալով խմբից, այլ ունեցավ հետաքրքիր առաջարկ «Շանթ»-ից: Ես էլ  «Դար21»-ում եմ շատ երկար ժամանակ, բայց ես դուրս չեմ եկել խմբից: Առողջ համագործակցությունը հեռուստաընկերությունների հետ մենք պահում ենք նման քայլերով»:

Գարիկը նաեւ նշեց, որ Կարեն Բաբաջանյանը ներկայումս զբաղվում է «Մեր բակը» հեռուստասերիալի պրոդյուսերությամբ: