Ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում էլեկտրահաղորդման գծի վնասվելու պատճառով հունիսի 23-ից սկսած Հարավային Օսիայի բնակարաններ էլեկտրականություն չի մատակարարվում: Էլեկտրահաղորդման սյանը բախվել է մի բեռնատար մեքենա: Վարորդը չի տուժել:
Lenta.ru-ի հաղորդմամբ, ներկայումս վերանորոգման աշխատանքեր են իրականացվում, որոնք կավարտվեն հունիսի 24-ի երեկոյան:
Էլեկտրաէներգիան Հարավայի Օսիա հասնում է Ռուսաստանից: Հունիսի կեսերին էլեկտրամատակարարումը որոշ ժամանակ դադարեցվել էր տեղատարափ անձրեւների առաջացրած վթարի պատճառով:




























