Հարավային Աֆրիկայում մեկնարկած Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարադոնայի ձեռքի թզբեհը, որը երկար ժամանակ է գտնվում միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, եւ այն սկսել են համարել Արգենտինայի հավաքականի թալիսմանը, պարզվում է՝ Մարադոնային է նվիրել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, հայազգի Նորայր Նաքիսը։

Թուրքական Takvim-ի փոխանցմամբ՝  Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, հայազգի Նորայր Նաքիսը լեգենդար Մարադոնայի մոտ ընկերն է։ Հենց Նորայր Նաքիսն է նվիրել այն թզբեհը, որը ձեռքին՝ Մարադոնան դուրս է գալիս մարզադաշտ։ Հիշյալ թզբեհը, ըստ Takvim-ի,  պատրաստում են Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի նահանգում։ Նորայր Նաքիսի անունը կապվում է նաեւ Մարադոնային՝ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի նշանակման հարցում դերակատարում ունենալու հետ։

Հայտնի է նաեւ, որ Նորայրը մեծ աջակցություն է ցույց տվել Մարադոնային՝ թմրամիջոցների կախվածությունից բուժվելու հարցում։