Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը «32 ատամ» ակումբի անդամ Գարիկը՝ անդրադառնալով վերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի այն հայտարարությանը, թե իրենց հեռուստաընկերությունը արագորեն ձերբազատվեց լատինամերիկյան սերիալներից ու 32 ատամներից, ասաց. «Ես ավելի շատ ոչ թե վիրավորվում, այլ չեմ հասկանում նման արտահայտությունը: Եթե ինչ-որ մեկը կա, որ հասկանում է, թե ինչի հետ է կապված այդ արտահայտությունը, երբ որ մենք բավականին երկար ժամանակ չկանք այդ հեռուստաընկերությունում, թող ինձ ասի: Ես չեմ հասկանում այդ արտահայտությունը»:
Ի դեպ Գարիկը նաեւ հավելեց, որ իրենք պատրաստ են համագործակցել այլ հեռուստաընկերությունների հետ:


























