Ուկրաինա ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ արձանագրության նախագիծը պատրաստ է եւ արդեն դիտարկվում է Ուկրաինայի կողմից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
Հիմա Ռուսաստանն Ուկրաինայից այդ արձանագրության վերաբերյալ պատասխան է սպասում: «Պատրաստվել է արձանագրության նախագիծը, որը ստորագրվելու է երեք կողմերի միջեւ. Ռուսաստան-Եվրամիություն-Ուկրաինա: Ներկայում ուկրաինական կողմը դիտարկում է Եվրահանձնաժողովի հետ մեր համատեղ առաջարկությունը: Մենք պատասխանի ենք սպասում»,- ասել է Նովակը՝ հավելելով, որ գազի գինը կազմվել է պայմանագրի ընթացիկ գնից 100 դոլարի չափով զեղչով եւ կազմում է 385 դոլար՝ մեկ խորանարդ մետրի համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին համաձայնել էր կանխավճար կատարել ռուսական գազի համար: Ավելի ուշ՝ հոկտեմբերի 3-ին, «Նավթոգազ Ուկրաինան» պայմանագիր էր ստորագրել Նորվեգիայից գազի մատակարարման մասին:




























