Օգոստոսի 3-ին Լոս Անջելեսի ֆեդերատիվ դատարանն 87 ամսվա ազատազրկման է դատապարտել գլենդելահայ Անտուան Հարությունյանին` ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Հարությունյանը վարկատուներից գրպանել է մոտ 14 միլիոն դոլար: «Մարմարա» թերթի փոխանցմամբ՝ Անտուան Հարությունյանը բանտում նստելուց բացի պիտի նաեւ 10,7 միլիոն դոլարի փոխհատուցում կատարի:
Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ երկու այլ հոդվածներով: Նա խոստովանել է, որ «Բանկ օֆ Ամերիկա»-ի պաշտոնյա եղած ժամանակ մոտավորապես 450,000 դոլար է գողացել հաճախորդների հաշիվներից, իսկ հինգ տարի առաջ տուրքերի զեղծարարության շնորհիվ պետությունից գրպանել է 183,000 դոլար:



























