Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին հարվածելն անհնար եմ համարում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Սամվել Մարգարյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու նպատակով Ադրբեջան են մտցվում ԱՄՆ զինված ուժեր։
«Ադրբեջանը չի գնա նրան, որպեսզի թույլ տա իսրայելական հարվածների հնարավորությունն իր տարածքից։ Ադրբեջանը հրաշալի հիշում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը, որ Իրանի պատասխան հարվածն Ադրբեջանին կործանարար կլինի»,- ասաց Մարգարյանը։




























