Լոնդոնի ոստիկանությունը ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեղադրանքով՝ հոկտեմբերի 8-ին ձերբակալել է չորս մարդու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանության  տեսուչ սըր Բերնարդ Հոգան Հոուին: 

Աղբյուրը նշում է, որ ձերբակալությունների  այս շարքը կատարվել է Մեծ Բրիտանիայում իսլամիստների ահաբեկչական գործունեության քննության շրջանակում:

Ըստ Բրիտանիայի կառավարության պաշտոնյաների՝ կասկածյալները երկրում  հարձակումների նախապատրաստման նախնական փուլում են եղել: Մասնավորապես, ձերբակալվածներից մեկը վերջերս մեկնել էր Սիրիայում մարտնչելու: